Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետախուզություն կանցկացնի Արևելյան Միջերկրական ծովում

Թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետախուզություն կանցկացնի Արևելյան Միջերկրական ծովում
12.10.2020 | 12:22

Թուրքական Oruc Reis հետախուզական նավը առաջիկա 10 օրը սեյսմիկ հետախուզական աշխատանքներ կանցկացնի Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ կիրակի օրը հայտարարել են Թուրքիայի Ռազմածովային ուժերը:


Ռեյտերսը նշում է, որ որոշումը, ամենայն հավանականությամբ, կմեծացնի լարումը Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում: Թուրքական «Ataman» և «Cengiz Han» նավերը կշարունակեն աշխատանքները տարածաշրջանում մինչև հոկտեմբերի 22-ը, պարզաբանել են ՌԾՈՒ-ում:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ